Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Գլյուկոմետրեր` առաջնակի հիվանդներին

Գլյուկոմետրեր` առաջնակի հիվանդներին

ՀՀ առողջապահության նախարարությունը  և «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց  գլյուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն  ինսուլինի ներարկման: 

 

Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը և «Կոնցեռն-Էներգոմաշի» կոմերցիոն տնօրեն Դավիթ  Առաքելյանը։

 

Կարևորելով համագործակցությունը` Սուրեն Քրմոյանը նշեց, որ շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները պետության հոգացության ներքո են, և նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի այդ հիվանդները բացի անվճար տրամադրվող դեղերից ապահովվեն նաև բարձրորակ ստրիպերով։ 

 

Դավիթ  Առաքելյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և տեղեկացրեց, որ հիվանդներին կհատկացվեն գերմանական արտադրության ժամանակակից գլյուկոմետրեր։ Ընկերությունը նաև դասընթացներ կկազմակերպի հիվանդների համար, որպեսզի կարողանան ամենօրյա ճիշտ ինքնավերահսկում կատարել։    

 

Կողմերը պարտավորվեցին 10-օրյա ժամկետում մշակել և համաձայնագրով հաստատել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհատույց գլյուկոմետրերի տրամադրման կարգը: 

 

Համագործակցության արդյունքում կբարձրանա շաքարային դիաբետով տառապող անձանց ինքնավերահսկման արդյունավետությունը, հետևաբար և բուժման ճիշտ կազմակերպումը։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ